06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար “Լավագույն մարզական ընտանիք 2013” ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ.

“Մեր նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել մասսայական սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին: Վստահ եմ, որ այս մարզասեր ընտանիքներում մեծացող երեխաները ապագայում  ևս բարձր են պահելու Երևանի ու երևանցիների պատիվը: Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպով ապրող ընտանիքների թիվը”,- նշել է քաղաքապետը, վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես լինել մայրաքաղաքի պատիվը բարձր պահող ընտանիքների կողքին:

ՀՀ նախագահի մրցանակի համար “Լավագույն մարզական ընտանիք 2013” հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Երևան քաղաքը լավագույնս ներկայացնելու և մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մրցույթին մասնակցած ընտանիքներին:

Հանդիպման վերջում, Երևանի թիմին՝ որպես բացարձակ հաղթողների, հանձնված ՀՀ  նախագահի մրցանակ գավաթը ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ