06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հատկապես սեպտեմբերի առաջին օրերին զգույշ լինել.

2013 թվականի 13-14 ուս.տարվան ընդառաջ, ինչպես միշտ այս տարի էլ ճանապարհային ոստիկանությունը սկսելու է անվտանգ երթևության միամսյակ: Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը աշխատելու են հատուկ ռեժիմով և հերթապահելու են դպրոցների մոտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Անցած յոթ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 1 506 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց արդյունքում մահացել է 170, մարմնական վնասվածքներ ստացել՝ 2145 մարդ:

Մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 169 է, մահացել է 11 երեխա, մարմնական վնասվածքներ են ստացել 190-ը: Վիճակագրությունը, ըստ ոլորտի պատասխանատուի, ցույց է տալիս, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների վրաերթերի թիվը աճել է:

Նորիկ Սարգսյանի համոզմամբ՝ այս գործում անելիքներ ունեն նաև ծնողները, մանկավարժները և հասարակությունը: “Ոչ մեկի երեխան ապահովագրված չէ վրաերթից: Միայն մենք՝ այսինքն ճանապարհային ոստիկաններս, չենք կարող հսկել: Ուստի դիմում եմ բոլորին, հատկապես՝ սեպտեմբերի առաջին օրերին զգույշ լինել”,- ասաց Ն. Սարգսյանը:

Վերջինս նաև զգուշացրեց այն ծնողներին, ովքեր երեխաներին դպրոց կամ տուն տանելիս դպրոցի մերձակայքում կխախտեն երթևեկության կանոնները. “Անմիջապես կկազմվի համապատասխան արձանագրություն և տվյալ վարորդը պատասխանատվության կենթարկվի”:

Այն հարցին, թե ինչու է կազմակերպվում միամսյակ, և այդ հերթապահությունը չի լինում ամբողջ տարի, Նորիկ Սարգսյանն ասաց, որ ոստիկանությունը չունի այդքան աշխատող, որ աշխատեն առանց հանգստի, հատուկ ռեժիմով.

“Մի մոռացեք, որ մենք տարվա ընթացքում տասնօրյակներ ենք կազմակերպում, երեխաներին իրազեկում ենք ճանապարհային երթևեկության կանենների մասին, ընդգրկում ենք նաև մանկավարժներին և ծնողներին”,- եզրափակեց Նորիկ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ