17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Ֆեյսբուքը”-ը դառնում է աբսուրդի թատրոն

”ՖԲ”-ը գնալով դառնում է աբսուրդի թատրոն…Այն վերածվում է հարթաուղեղային, մակերեսային, հայհոյանքի, թույնի, ագրեսիայի, անդաստիարակության արտահայտման մի հարթակ…
Լուրջ, կարևոր, օրախնդիր թեմաները մատնվում են անուշադրության, կպնելով նրանց մարմնի վերևի հատվածին “ռիկաշետով” իջնում երկու ոտքերի արանքը …

Կամ քաղաքական զոմբիների, հասարակության թերմացքի, կյանքում ոչ մի բան չարած, անգամ մի ծառ չտնկած, չաշխատած, չստեղծած, վաստակ չունեցող ամեոբաների, հողաթափիկների կողմից վերածվում է հակառակորդին “լինչի” դատաստան սարքելու, կողքից այդ ընթացքը հորթային հրճվանքով ըմբոշխնելու, անձնական, սեռական հայհոյանքներ, մաղձ ու իրենց մարմնում գերկուտակված աղբի դուրս ժայթքման մի կեղտոտ խառնարանի…

Նույնիսկ այդ կարևոր, օրախնդիր թեմաների լուրջ, խորքային քննարկման ընթացքը տանում են իրենց պարզունակ, դեգրադացված, դոգմատիկ, Բուրատինոյի մակարդակի “հիմարների դաշտ” …
Զառամախտ, գեներալի բարձր կոչման բարձունքներից ջոկի հրամանատարին անգամ անհարիր մտքեր  “բլթացնելու”, այդ ամենը իրենց մակարդակի սեքսա-գենդերային մակարդակի թեմաների նման տարածելու, էժանագին համբույրա-պաչիկային գիտակցության, գրանտախտով, պաչիկախտով հիվանդացած երևույթները ուղղորդված, պարզունակ, միակողմանի ընկալելու և “վերլուծելու” մառազմ…
“ՖԲ” -ին իրոք հոգեբաններ են պետք…Շատ որակյալ, լուրջ, փորձառու հոգեբաններ…”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ