06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարածաշրջանում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է. Տրանսպորտի եւ կապի նախարար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Գագիկ Բեգլարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է, և պետք է ջանքեր գործադրել առաջիկայում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար։

“Տրանսպորտի և կապի ոլորտում մեր համագործակցության շուրջ կա փոխըմբռնում։ Այն խնդիրները, որոնք ծագում են աշխատանքի ընթացքում, երկուստեք արագ կերպով լուծում են ստանում”,- նշեց Գ. Բեգլարյանը։

Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշելով, որ երկու երկրների միջև հատկապես տրանսպորտի և կապի ոլորտում առկա համագործակցությունը կարելի է օրինակելի համարել։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային փոխադրումների, ճանապարհաշինության, կանոնավոր ուղևորափոխադրումների ընդլայնման, թվային հեռարձակման գործընթացում համագործակցության և մի շարք այլ ոլորտների առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ