13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

50 դրամանոց տորթ` Տարոն Մարգարյանին /լրացված, վիդեո/

Րոպեներ առաջ երիտասարդների նախաձեռնությամբ 50 դրամանոց մանրադրամի պատկերով տորթ փոխանցվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այդպես էլ դուրս չեկան տորթը վերցնելու համար, սակայն նախաձեռնող երիտասարդները, ովքեր “Henaran.am“-ին ներկայացան որպես “բարի երիտասարդներ”, ասացին, որ ակցիայի ենթատեքստն արդեն իսկ պարզ է բոլորի համար:

Մոտ 30 րոպե տեւած բանակցություններից հետո, որն ի դեպ երիտասարդների հետ վարում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, քաղաքապետարանի աշխատակիցներից որեւիցե մեկը  չցանկացավ դուրս գալ տորթը վերցնելու համար: Վալերի Օսիպյանը, փոխանցելով քաղաքապետարանի պատասխանը, ասաց, որ երիտասարդները տորթը կարող են թողնել ինչ-որ անկյունում, սակայն Երեւանի քաղաքապետարանի ավագանու “Բարեւ Երեւան”  խմբակցության ասնդամ Դավիթ Սանասարյանը պատրաստակամություն հայտնեց տորթը փոխանցելու:

Դավիթ Սանադարյանը շտապեց հայտնել նաև, որ արդեն պատրաստ է արտահերթ նիստ հրավիրելու ձևաթուղթը, որը “Բարև Երևան” խմբակցության անդամները ստորագրելուց հետո փոխանցել են “Բարգավաճ Հայաստան” խմբակցությանը: Դավիթ Սանասարյանը հնարավոր համարեց նաև ՀՀԿ խմբակցության ավագանու որոշ անդամների նախաձեռնությանը միանալու հեռանկարը:

Երիտասարդներն իրենց ակցիայից գոհ շարունակում են իրենց երթը Երեւանի փողոցներով: Նրանք կարծում են, որ քաղաքապետը ճիշտ կընկալի իրենց ակցիայի իմաստը:

 Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ