17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առանց քաղաքական ենթատեքստի` պահանջում են Տարոնին /լրացված, վիդեո/

Այս պահին կառավարության շենքի դիմաց ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման ակցիայի շրջանակներում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել: “Մեզ մի կթեք”, “Մենք ենք տերը մեր Ավանի”, “Հարգելի վարորդ, մենք քո դեմ չենք” եւ այլ կոչերով հասարակական տարբեր նախաձեռնություններ հավաքվել են կառավարության շենքի մոտ:

Պահանջը մեկն է` հասարակական տրանսպորտի գինը մնա անփոփոխ` 100 դրամ: Ակցիայի մասնակցիները պնդում են, որ իրենց պայքարը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի: Շարժումն ինքնաբուխ է եւ եթե անգամ քաղաքական գործիչները գտնվում են իրենց կողքին, դա որեւէ կերպ քաղաքական նկատառումենր չի հետապնդում: Մարդիկ պահանջում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպի իրենց հետ եւ չեղյալ հայտարարի տրանսպորտի թանկացումը: 

 Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ