Հրատապ. Տարոն Մարգարյանը կդիմի բնակչությանը
Այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Երևանում հասարակական տրանսպորտի թանկացմանն ու դեմ ծավալվող պայքարին:
՛՛Սա ինքնաբուխ շարժում է մարդկանց, որ չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակացություններ ուզում են օգտվել առիթից, սակայն բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է: Այս շարժումն ունի սոցիալական համերաշխության բնույթ, աղքատության դեմ: Հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, որոնք բարձրացնում են այս հարցը:
Մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն ու պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական կարևոր որոշումներ կայացնելիս՛՛,-ասաց վարչապետը: Միաժամանկ նա նշեց, որ “շատ կարևոր է ՏԻՄ-երի անկախությունն ու ինքնուրույնությունը”, որ այս որոշումն էլ Երևանի քաղաքապետարանի իրավասության սահմաններում է: Սակայն խնդրի հետ կապված վարչապետը պահանջում է հարցին առնչվող բոլոր որոշումները ներկայացնել:
Տիգրան Սարգսյանը կողմնակից է բոլոր կարևոր հնչեղ խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելիս քննարկումներ, դեբատներ կազմակերպել հանրության հետ:
Նա Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը զեկուցեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այս օրերին հետևել է իրադարձություններին, բարձրացված հասարակական հարցադրումներն, վերլուծություններին, դիտարկումներին, առաջարկներին և հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև խնդրի առնչությամբ սոցհարցումներ են իրականացվել: Քաղաքապետը հանդիպել է նաև ավագանու տարբեր խմբակցությունների հետ:
՛՛Այս պահին ափոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկները` այսօր քաղաքապետը հրապարակային հայտարարությամբ կդիմի բնակչությանը՛՛,-հայտարարեց Արեյանը: