14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դիմում են վարչապետին եւ կառավարության անդամներին

Հաշվի առնելով, որ կառավարության վաղվա` հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1. Անընդունելի եւ հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշափող հարցերի փակ քննարկումը: Երեւանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է եւ պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:

2. Չենք ընդունելու տրանսպորտի սակագինն իջեցնելու մասին որեւէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որեւէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:

3. Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության շրջանակում, եւ կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին:

Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները եւ փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակիցը:

Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց եւ թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս:

 

“Վճարում ենք 100 դրամ”

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ