07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետը հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ դեսպանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին:

Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու առթիվ եւ մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Բարձր գնահատելով Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ համագործակցության ներկայիս մակարդակը` զրուցակիցները նշել են, որ առկա է հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համատեղ ծրագրեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպություններում հայ-բրազիլական արդյունավետ համագործակցության ընթացքից: Երկուստեք կարեւորվել է Բրազիլիայի հայ համայնքի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի իշխանությունների կողմից տեղի հայ համայնքի նկատմամբ տեղի ցուցաբերվող բարիդրացիական վերաբերմունքի համար:

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր երկիրը բարեկամ Հայաստանում եւ պատրաստ է շարունակել աշխատանքը` երկու երկրների միջեւ առկա ձեռքբերումները պահպանելու եւ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ