07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Վարչապետն ընդունել է “Լույս” հիմնադրամի ուսանողներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է “Լույս” հիմնադրամի կրթաթոշակակիրներին եւ շրջանավարտներին:

“Պետությունը ձեզ աջակցում է սովորելու աշխարհի լավագույն տասը համալսարաններում, որպեսզի այնտեղ առկա լավագույն փորձը եւ գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի զարգացմանը”, – ողջույնի խոսքում ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է արդի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ այդ համատեքստում Հայաստանի զարգացման միտումներին ու հեռանկարներին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում կարեւորագույն ռեսուրսը գիտելիքն է, ինչը հնարավորություն է տալիս արագ փոփոխվող եւ փոքրացող աշխարհում ձեռք բերել մրցակցային առավելություններ եւ զարգանալ:

Հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հարցուպատասխանի միջոցով վարչապետը եւ “Լույս”-ի ուսանողները քննարկել են Հայաստանի զարգացման տեսլականը եւ մարտահրավերները: Մասնավորապես, արծարծվել են տնտեսության զարգացմանը, կրթության եւ գիտության ոլորտի բարեփոխմանը, տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, մտածելակերպի փոփոխությանը, ինչպես նաեւ ուսանողներին հուզող մի շարք այլ հարցեր:

Տիգրան Սարգսյանը նաեւ ողջունել է “Լույս”-ի ուսանողների կողմից “Զարգացնենք Հայաստանը” ծրագրի շրջանակում մեր երկրի տարբեր համայնքներում հաջողված նախաձեռնությունների իրականացումը եւ հորդորել շարունակել այդ աշխատանքը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ