17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատարկ մանկամտություն…/վիդեո/

 ”Նա ինձ կյանքում չի հրավիրել կլոր սեղանի, չի էլ հրավիրի, ես նրա կարիքը չունեմ, ես Րաֆֆի չեմ, ես Դավիթ Հակոբյանն եմ, ես նրա գաղափարական և գաղափարական ատրիբուտների կարիքը չունեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` խոսելով ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանի մասին:

Հարցին, թե քննադատելի է համարում, որ Հովհաննիսյանը կլոր սեղանին մասնակցելու առաջարկ է արել նաև իշխանություններին, Հակոբյանը պատասխանեց. ”Դատարկ մանկամտություն, պատմության դասերից ոչինչ չհասակացավ ֆրանսիական բուրբոնների նման ու ոչ մի եզրահանգման չեկավ, պարզ է՞”:

Դիտեք` տեսանյութը:

Հիշեցնենք, օրերս Հովհաննիսյանը ասուլիսին հայտարարեց, որ աշնանը համապետական կլոր սեղանի է հրավիրում բոլոր քաղաքական ուժերին: 

”Առանց արհեստական վերջնագրեր տալու, եթե մինչև հանրապետության տարեդարձը չլինի այդ նոր քայլը ու հասարակական արտահայտված պահանջ, ես կանեմ իմ առաջարկը: Առաջարկը բավական չէ, ՀԱԿ լինի, ՀԱԿ-ից դուրս եկած գործընկերներ, ՛՛Դաշնակցություն՛՛,  ՛՛Նախախորհրդարան՛՛, ոչ կառավարական ու ոչ ընդդիմադիր ՛՛Բարգավաճ՛՛, այո՛, այդքան ընտրագողությունից ու կեղծարարությունից հետո ավելացնում եմ ՛՛Հանրապետական՛՛ և ասում, որ դանակը պետական ոսկորին հասնում է”,-ասել էր նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ