16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներում

Մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների 7-ից 13 տարեկան շուրջ 850 երեխա հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 8-ը Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ կառավարության  աջակցությամբ իրենց հանգիստն են անցկացնում Ծաղկաձորի եւ Հանքավանի ճամբարներում: Երեխաների ճամբարային առօրյան հագեցած է մարզամշակութային միջոցառումներով եւ  ճանաչողական ու հայրենասիրական դաս-խաղերով:

Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաեւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների աջակցությամբ նախապես անհատական աշխատանք է  տարվել ծնողների  հետ՝ երեխաների նախասիրություններն ուսումնասիրելու եւ, ըստ այդմ, նրանց առօրյան առավել հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպելու համար:  Վարչական շրջաններն իրենց հերթին, ըստ անհրաժեշտության, հոգացել են նաեւ ճամբարականներին մարզական հագուստներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու հարցը:

Իսկ երեւանաբնակ եւս 25 երեխա  Երեւանի քաղաքապետարանի եւ  “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի համագործակցությամբ հունիսի 10-ից 25-ն իրենց ամառային հանգիստն են անցկացրել “Գուգարք” ճամբարում։

           

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ