26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե երկարի…կդիմանա՞ն

‘’Ես շատ վստահ չեմ սոցիալական բունտի հեռանկարում. նախ այս շարժումը դժվարանում է մասսայական դառնալ, ժողովրդի ակտիվ զանգվածի հսկայական պակաս կա և այդ վակուումը դեռ չի լցվել:

Արտագաղթը շատ ինտենսիվ է, որպեսզի մենք մեծ հույս ունենանք, այսինքն` այն ակտիվները, որոնք հրապարակի վրա են, մշտապես նրանք են հրապարակի վրա, ցավոք սրտի, քիչ է փոխվում այդ կազմը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ակցիաները բերեն սոցիալական բունտի:

Ազգրագրագետի խոսքով` գազն է տրանսպորտի թանկացման պատճառներից մեկը, և եթե գազի սակագնի թանկացման ժամանակ սոցիալական բունտ չեղավ, ապա այս ակցիաները դժվար թե կարողանան սոցիալական բունտի հիմք դառնալ: ”Բուն գազի շրջանում պետք է այս բոլոր ակցիաները կազմակերպվեին, որ կարող էին սոցիալական բունտի վերածվել”,-նշեց Հրանուշ Խառատյանը` մանրամասնելով. 

”Եթե մասսայականորեն հրաժարվենք գազից, զգալի չափով տնտեսական կոլապսի հնարավորություն կա կառավարության համար, որը միտքը կսկսի շարժել վերջապես: Բայց չկա հրապարակի վրա այն հնչեղությունը, հրապարակի վրա միայն տրանսպորտի խնդիրն է, իսկ տրանսպորտը զգալի համեմատ երկրորդական խնդիր է”:

Հարցին, թե ինչու հենց հիմա ”արթնացավ” մեր հասարակության զգալի հատվածը, Խառատյանը պատասխանեց. ”Այն ակտիվ մասսան այն ժամանակ էլ էր հրապարակի վրա, չեմ կարող ասել, որ պասիվ վիճակում էր: Տրանսպորտի ժամանակ մի քիչ թափ է հավաքում, որովհետև ինչ-որ չափով հրապարակի վրա են լրագրողներն ու մտավորականները, ովքեր քայլ արեցին, ու այդ քայլը մի քիչ ակտիվ քաղաքացիական խմբերի թիկունքին հենարան եղավ: Եթե նրանք սառեցնեն իրենց գործունեությունը, վստահ չեմ, որ այս ակտիվությունը նույնպես շատ արագ չի մարի”:

Նա չի կարծում, որ կարճ ժամանակում պայքարը արդյունք կտա, այսինքն` պայքարը պետք է երկարատև լինի արդյունք ունենալու համար: ”Արդյունք կտա, եթե վերածվի անհնազանդության, թեկուզ երկու ամիս, այո’, կբերի հետևանքների: Բայց նույնիսկ երկու շաբաթ շարունակվող ակցիաները չեն բերի արդյունքի”,-շեշտեց Խառատյանը:

Իսկ արդյոք մեր ակտիվիստներն այդքան կպայքարեն, Խառատյանը դրան այդքան էլ չի հավատում:

”Երկու ամիս կդիմանա՞ն արդյոք… ուսանողները, սեպտեմբեր է գալիս, դասի չգնան տրանսպորտի պատճառով, աշխատավորները պետք է գնան աշխատանքի: Սրանք են անհնազանդության ցայտուն ձևերը, այդքան ռիսկը եթե հերիքի, ապա, այո’, կարող է  բերել ոչ միայն տրանսպորտի , այլև մի շարք գների իջեցման”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ