26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հո քարի դարու՞մ չենք. բաց նամակ ”չենք վճարելու 150 դրամ” բողոքի ակցիայի մասնակիցներին

”Բաց նամակ ”չնեք վճարելու 150 դրամ” բողոքի ակցիայի մասնակիցներին.

Երեկ իմ մի գրառումով հստակ ակնարկեցի ձեզ մաքրել ձեր ներսը. Ասեցի նաև ինչից մաքրել. մաքրվել էն բառիս նեգատիվ իմաստով ”դերասաններից”, որոնք սադրանքներ են անում իրավապահների հետ քաշքշուկ, հրմշտոց, կռիվ-դավի սարքելու և բերման ենթակվելու` իրենց նեղ անձնական շարժառիթներով:

Դեսպանատներում ”կանաչ լույս” ստանալու համար: Փաստերն էս պահին երկուսն են. հուսով եմ անհրաժեշտություն չի լինի անուններ հրապարակել. դա միայն կվնասի այս ապօրինի թանկացման դեմ առաջացած ազնիվ ակցիան:

Բայց էլի մտահոգող բաներ կան: Հարգելի իմ համաքաղաքացիներ, առանց չափազանցության` ”մեր օրերի հերոսներ”, խնդրում և հորդորում եմ. քայլերն արեք մտածված, հաշվարկված. գրողը տանի, վաղուց մենք քարի դարում չենք, վաղուց պետք է հասկացած լինենք, որ յուրաքանչյուր պրոցեսի արդյունավետությունն ու հաղթական ելքը գրագետ, ցիվիլ մտահաշվարկն է, ինչը նաև քիչ խոցելի է դարձնում մասնակիցներին ու գաղափարը:

Ինչու՞ եք ակցիայի մասնակից դարձնում երեխաների, դեռահասների: Ինչու՞ եք ներսից թուլացնում ձեզ: Չէ որ դեռահասի երթուղայինի վրա նետած յուրաքանչյուր քարը, անկախ նրանից պատուհան կոտրեց թե չէ, հասարակական կարգի խախտում է. բա իհարկե պիտի ոստիկանն էլ արձագանքի: Ու ճիշտ կանի, կարձագանքի: Պարտավոր է արձագանքել օրենքով սահմանված կարգով:

Չէ որ ”մարշրուտկայի”, որի մեջ էլի մեր քաղաքացի ուղևորն է ու մեր քաղաքացի վարորդը, այո, այդ ”մարշրուտկայի” ուղղղությամբ նետված յուրաքանչյուր քարը նետված է ձեր գաղափարի դեմ, ժաղավուրդ, նորից եմ կրկնում, սթափվեք. հո քարի դարու՞մ չենք: Ի վերջ էս ամեն ազնիվ նախաձեռնություն տո հենց առաջինը մեր երեխաների վաղվա օրվա համար է: 
Հարգելի ակտիվիստներ, բացառեք դեռահասների մասնակցությունը ”մենք չենք վճարի 150” ակցիայում”:

Ֆեյսբուքյան հանրագրում արտահայտվել է Մելս Խաչատուրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ