07 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Ես չունեմ “Ռենջ- ռովեր” ունեմ “Գրանտ շիրոկի”. ազատամարտիկը 12-րդ օրն է հացադուլի մեջ է /վիդեո/

“Ես չունեմ “Ռենջ- ռովեր”  ունեմ “Գրանտ շիրոկի”, բայց ես ասեմ Ձեզ չեմ ուզում նույնիսկ անդրադառնամ էտ հոդվածին, որոհետև դա պատվերով հոդված է”,-Henaran.am-ի հետ զրույցում իր թանկարժեք մեքենայի եւ յուրահտուկ հացադուլի մասին “Հայոց աշխարհ”-ի հոդվածին անդրադարձավ արդեն 12 օր Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Խաչիկ Ավետիսյանը:

Նախկին զորամասի հրամանատարը իր դեմ մեղադրանքները համարում է հերյուրանք, քանի որ հոդվածում նշված իր զորամասի փողերը յուրացնելու փաստը նույնպես հերքում է :

Հոդվածը իր հացադուլը իմաստազրկելու համար է արված, կարծում է ազատամարտիկը. ”Դրա համար այլևս ոչ կբացատրեմ, ոչ էլ կխոսեմ այդ մասին”:

Խաչիկ Ասատրյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ազատության հրապարակում իր հացադուլը անձնական նպատակներ չի հետապնդում, այն բոլորիս խնդիրները բարձրացնելու համար է:

Խաչիկ Ավետիսյանի կինը` տիկին Թամարան Henaran.am-ին տեղեկացրեց, որ իրենք ապրում են վարձով՝ Չարենցավանում: Ամուսնուն կեղծ մեղադրանքներ են ներկայացվել ժամանակին, թոշակի վրա կալանք է դրված, չեն կարողանում վճարել անգամ բնակարանի վարձը.”Էս անգամ ուր ենք գնալու` չգիտեմ” :

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ