Պատգամավորները այլեւս չեն “թռնի”. Հրապարակ
Ըստ “Հրապարակ”-ի, ԱԺ նորանորոգ դահլիճը վերջին նիստերի ժամանակ վերածվել էր “Օսվենցիմի գազային կամերայի”. օդ չկար շնչելու, օդափոխության համակարգը բացարձակ չէր աշխատում, պատգամավորները հերթով դուրս էին թռչում դահլիճից:
Աշնանային նստաշրջանի ժամանակ պատգամավորներն այլեւս չեն “թռչի”: Այս օրերին “դահլիճի սառեցման համակարգն ենք սարքում”,- տեղեկացրեց ԱԺ թերթի աղբյուրը: “Նախկինը շատ հին էր` սովետական, 50 թվի: Չէր համապատասխանում արդիական չափանիշներին”:
Ի՞նչ միջոցների հաշվին եք նորոգում:
“Համաշխարհային բանկը նվեր է տալու` “Չիլլեր” համակարգ”:
Շատ մեծահոգի են ՀԲ-ում, ինչի՞ դիմաց:
“Ոչ մի բանի”:
Էդպես չի լինում:
“Մեզ մոտ լինում է”,- հպարտացավ արձակուրդ գնացած Հովիկ Աբրահամյանի մտերիմը: