Լարվա՞ծ են Կճոյանի եւ կաթողիկոսի հարաբերությունները. Ժամանակ
Ըստ “Ժամանակ”-ի, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից տեր Հակոբ քահանա Խաչատրյանին “Արարատ” միության նախագահի պաշտոնից ազատելու արմատներն ավելի հեռուն են տանում՝ բացահայտելով նոր իրողություններ:
Թատերագիր Լեւոն Մութաֆյանը թերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում Կճոյանը տեր Հակոբ քահանա Խաչատրյանին աշխատանքից ազատել է ոչ տեր Հակոբի եւ տեր Շահեի միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով: Թատերագիրը բացահայտեց, թե ինչ տեղեկություն է տրամադրել իրեն Հայ Առաքելական եկեղեցու միաբաններից մեկը:
“Թեեւ Արշակ Սրբազանը հերքել է այդ տեղեկությունը, ինձ ասել են, որ Կճոյանը ձգտում է կանխել տեր Հակոբ քահանա Խաչատրյանի եղբոր՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի մուտքը Հայրապետական թեմ՝ իր թիրախը դարձնելով նրա եղբորը, իսկ տեր Հակոբն էլ հաշվարկում է իր եկամուտները եւ տեսնում, որ Սբ. Երրորդություն եկեղեցու հաճախողները հիմնականում սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներ են, ինչն էլ նշանակում է, որ տեր Հակոբի գրպանը շատ հաճախ դատարկ է մնալու”,- պատմել է Լեւոն Մութաֆյանը:
Վերջինս չբացառեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է ցանկանում ազատվել Նավասարդ Կճոյանից՝ նրա փոխարեն նշանակելով Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: