08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Բիրտ, անգրագետ, տափակ…

՛՛Մարդու իրավունքների տեսանկյունից դա որևէ առոմով հնարավոր չէ բնութագրել այլ ձևով, քան բիրտ, անգրագետ, տափակ և ամենակոպիտ մարդու իրավունքների ոտնահարումն է: Խոսքը մարդու իրավունքների հիմքերի ու արժանապտվության մասին է, ազգային արժանապատվության մասին է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալությունից, նրան կանացի խալաթ հագնցնելու ու այդպես դատարան տեղափոխելու մասին, ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս նշեց, որ անթույլատրելի էր նաև ռուսական լրատվամիջոցների պահվածքը, հատկապես այն առաջատար լրատվամիջոցների, ովքեր նախագահ Վլադիմիր Պուտինին են լուսաբանում:

Ինչ  վերաբերոմ է քաղաքական ենթատեքստին, ապա Ալավերդյանը կարծում է. ՛՛Պետք է Ռուսաստանն իր համար հստակեցնի, թե ինչու չի ինքն ընկալվում ոչ թե միջազգային հանրության կողմից, այլ մարդկանց կողմից, ինչու ինքը չի ընկալվում որպես քաղաքակիրթ կամ քաղաքակրթության ճանապարհին կանգած երկիր: Այսինքն՝ սա ավելի շատ հարցեր պետք է առաջացնի ավելի շատ ռուսաստանյան հանրության մոտ, քան մինչև անգամ հայության մոտ՛՛: 

Իսկ հայկական կողմն, ըստ նրա, պետք է հասկանա, որ շարունակելով այդպիսի փոքր եղբայր իրեն պահել՝ միայն ու միայն կորցնում է հարգված լինելու հնարավորությունը:

ՄԻ նախկին պաշտպանը նաև նկատեց, որ խալաթ հագցրին ոչ միայն հայաստանյան իշխանություններին, այլ առաջին հերթին հենց ՌԴ-ին: ՛՛Ես կարծում եմ, որ խալաթ հագցրին և Ռուսաստանի իշխանություններին. ես միշտ գտել եմ, որ  գործողն ավելի շատ խոսում է իր մասին, քան այն անձի մասին, որի հանդեպ ինքն այդ գործողությունն անում է: Այդ խալաթը հագցրել են հենց Ռուսաստանին, հենց Ռուսաստանի ամենաբարձրաստիճան խավին՛՛,-շեշտեց նա: 

Վերջինս համարժեք է համարում ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նամակը ՌԴ օմբուդսմենին: Լարիսա Ալավերդյանը ևս դիմելու է նրան ու իր վրդովմունքն է հայտնելու: Իսկ մինչ այդ դա չի արել, քանի որ օմբուդսմենը Մոսկվայում չի գտնվել: 

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, “Նոր Մոսկվա”-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված “Կամազ” մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից եւ բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի:

Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ եւ ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ