16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կմեռնեմ` ուրիշ ճար չկա /վիդեո/

Սոցիալական անհաղթահարելի խնդիրներին լուծում տալու համար Ջուլիետա Քարամյանը ելքի ճանապարհներ է փնտրում: Կառավարության հերթական նիստի օրը նա կառավարության բակ էր եկել և չէր կողմնորոշվում ինչպե՞ս և ում դիմե՞լ:

 Henaran.am-ի հետ զրույցում Ջուլիետա Քարամյանը պատմեց իր ընտանիքին բաժին հասած դժվարությունների մասին.”Ես բազնաթիվ հիվանդություններ ունեմ, հենց հիմա էլ չեմ կարում քայլեմ: Աղջիկս մանկուց հաշմանդամա, ոտքերը թույլա: Առողջական ծանր վիճակով միայնակ մայր է դարձել: Որդին նորմալ երեխա է, բայց ծայրահեղ ծանր պայմաններից հյուծվումա”,-նշեց Ջուլիետա Քարամյանը:

Ջուլիետա Քարամյանը ուտելու և հագուստի համար չի եկել կառավարություն: Նա չի բողոքում, պարզապես խնդրում է օգնել իրեն, քանի որ դստեր վիրահատության համար մեծ գումար է հարկավոր: Իսկ նա փոքր երեխայի մայր է…

“Ես չգիտեմ, կմեռնեմ` ուրիշ ճար չկա”,-հավելեց Ջուլիետա Քարամյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ