16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոբելյան մրցանակ նրան, ով կապացուցի, որ Ծառուկյանը գործարարին չի քցել

Արդեն տեղեկացրել ենք, որ Կիպրոսյան իրավաբանական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օֆշորում գրանցված ընկերության փաստաթղթերում բացակայում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, չկա նաև նրա անունից տրված որևէ լիազորագիր:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  անդրադառնալով այդ փաստին, ասել է. ”Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ Եթե որեւէ մեկը կապացուցի, որ առանց մարդու գիտության եւ համաձայնության՝ հնարավոր է միլիոնավոր դոլարների գործարքներ կատարել՝ դա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի”։

Իսկ վարչապետի խորհրդական Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Զոհրաբյանին` գրելով.

”Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։ 
Եթե որեւէ մեկը կապացուցի, որ Գագիկ Ծառուկյանը գերմանացի գործարարին չի քցել, և այդ ամենը տեղի է ունեցել առանց Ծառուկյանի գիտության՝ ապա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի”։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ