02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր հնարավորություններ` Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված կայքերում

“Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն” ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երեւանը ներկայացնող կայքերի բարելավման եւ զարգացման  ուղղությամբ:

Մասնավորապես “www.Iyerevan.am” կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաեւ քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Զգալի աշխատանքներ են տարվել նաեւ “www.MyYerevan.am” կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Այստեղ ինտեգրվել է նոր` “YerevanResto” բաժինը, ինչը Երեւան քաղաքի սննդի եւ ժամանցային օբյեկտների մասին ինքնատիպ տեղեկատու-ուղեցույց է: Կայքի այս բաժինը նպաստում է տեղեկատվության մատչելիությանը` այդպիսով խթանելով  նաեւ Երեւանում զբոսաշրջության զարգացումը: Կայք է ինտեգրվել նաեւ “3600 Երեւան” նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:

Աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի`”www.yerevan.am”-ի հզորացման եւ այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ