12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հիմնական պատասխանատուն ու նախագահի իմպիչմենթը

”Քննադատությունները շատ են, ուղղված են նաև ինձ, նաև ՛՛Ժառանգությանը՛՛, չեմ ուզւոմ ինձ կրկնած լինեմ, վեց ամիս առաջ քչերն էին հավատում, որ ժողովուրդն այդ քայլին կգնար, բայց գնաց՝ ակնկալելով, որ ինչ-որ լուծում կլինի: Դրա համար այդ հիասթափությունը կա ու այն վերաբերում է բոլորին: Հիմնական պատասխանատուն ես եմ, բայց եթե ընդդիմադիր դաշտն ու նախաձեռնությունները միասին լինեին մինչև փետվարի տասնութը, գուցե այլ լիներ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է բնութագրել ներկայումս ընդդիմության գործունեությունը: 

Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է իմպիթմենթ ներկայացնի՝ Հովհաննիսյանն ասաց, որ այս հարցը չի քննարկվել իրենց կուսակցությունում: ՛՛Ես արդեն ներկայացրել եմ, որ հիմքեր կան այս իշխանությունը փոխելու համար, ես արդեն երկու առաջարկ արել եմ ու եթե հիմա ուզում են, երրորդն ել թող անեն: Առանց արհեստական վերջնագրեր տալու, եթե մինչև հանրապետության տարեդարձը չլինի այդ նոր քայլը, ու հասարակական արտահայտված պահանջ ես կանեմ իմ առաջարկը: Առաջարկը բավական չէ, ՀԱԿ լինի, ՀԱԿ-ից դուրս եկած գործընկերներ, ՛՛Դաշնակցություն՛՛,  ՛՛Նախախորհրդարան՛՛, ոչ կառավարական ու ոչ ընդդիմադիր ՛՛Բարգավաճ՛՛, այո՛, այդքան ընտրագողությունից ու կեղծարարությունից հետո ավելացնում եմ ՛՛Հանրապետական՛՛ և ասում, որ դանակը պետական ոսկորին հասնում է՛՛:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ