Չեն հասցրել թաքցնել․ հետաքրքիր փաստեր առաջին տիկնոջ մասին /ֆոտո/
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր Իվանկա Թրամփին անվանում են հոր հպարտությունը։
Նա բարձր պաշտոն է զբաղեցնում թե Սպիտակ տանը, թե հորը պատկանող կազմակերպությունում։ Բացի այդ, նա իր առանձին բիզնեսն ունի։
Քաղաքագետներից շատերը անգամ ասում են, որ հենց Իվանկայի կողմից կազմակերպված գրագետ քարոզարշավն էր, որ Թրամփին հաղթանակի բերեց։
Ահա մի շարք հետաքրքիր փաստեր Իվանկա Թրամփի մասին։
Իվանկան Դոնալդ Թրամփի ավագ դուստրն է՝ առաջին ամուսնությունից չեխ մոդել Իվանա Զալնիչկովայի հետ։ Նա ծնվել է 1981-ի հոկտեմբերի 30-ին։
Իվանկան ծնված օրվանից ապրել է շքեղության մեջ։ Ծնողները նրան իրենց հետ տանում էին զարդերի խանութ եւ գնում այն ամենը, ինչ աղջնակը կհավաներ։ Իվանկան խոստովանել է, որ փոքր տարիքում տիկնիկների փոխարեն ադամանդներով է խաղացել։
Երիտասարդ տարիքում Իվանկան ուժերը փորձել է մոդելային բիզնեսում, սակայն շուտ հիասթափվել է՝ ասելով, որ մոդելները աշխարհի ամենաչար ու նախանձ աղջիկներն են։
Դոնալդ Թրամփը հիացած է իր դստեր գեղեցկությամբ եւ մի անգամ հայտարարել է անգամ, որ եթե Իվանկայի հայրը չլիներ, կսիրահարվեր նրան։
Իվանկայի ամուսինը՝ միլիոնատեր Ջարեդ Կուշները, պատմել է, որ կինը չափազանց ծանր բնավորություն ունի։ Նա չի կարողանում թուլանալ, միշտ շտապում է եւ մրցակցության է տրամադրված։
Ամուսնանալուց հետո Իվանկան հուդաիզմ է ընդունել։ Ամուսնու հետ միասին նրանք հետեւում են հուդաիզմի կանոններին, ուրբաթ երեկոյան անջատում են հեռախոսն ու շաբաթ ոչնչով չեն զբաղվում։
Իվանկան միջին կարգի կոսմետիկայից է օգտվում, խոստովանել է, որ իր կոսմետիկան թանկարժեք չէ։
2007-ին Իվանկան հագուստի, կոշիկների եւ թանկարժեք զարդերի սեփական ընկերությունն է հիմնել։
Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Կուշների հարսանիքը ճանաչվել է պատմության մեջ ամենաշքեղ հարսանիքներից մեկը։ Այն տեղի է ունեցել Նյու Ջերսիում, հրավիրվել է 500 հոգի։ միայն հյուրերին նվիրած նվերների վրա ծախսվել է 900 հազար դոլար։
Իվանկայի ամուսինն աշխատում է նրանց ընտանեկան ընկերությունում, սակայն բավական համեստ պաշտոն է զբաղեցնում։