18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

“Վերջին տասնօրյակը հարուստ էր թե ներքաղաքական իրադարձություններով, թե ՛ բարեփոխումների նոր թափով, թե քաղաքական շահարկումներով”,-քիչ առաջ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հավելեց, որ ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ հաջողությունը պատահական չէ եւ  հասարակությունն իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի հետ:

“Նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները եւ խիստ հանձնարարականները քաղաքաշինության, արդարադատության, պետեկամուտների, առողջապահության եւ այլ ոլորտների կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ խիստ կարեւոր էին եւ եւս մեկ անգամ եկան ապացուցելու, որ մեր երկրում բարեփոխումների կուրսն այլընտրանք չունի”,-շեշտեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ չնայած բազմաթիվ խնդիրներին` Հայաստանը վերջին շրջանում նշանակալի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում`գնալով աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում:

“Աշխարհի հեղինակավոր միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի շարունակական զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Զարգացել են  հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական ուղղություններով”,-նկատեց նա եւ հավելեց, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են նախագահ Սարգսյանի կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

“Սա միայն Հանրապետականի գնահատականը չէ: Այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում խոսել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները”,-ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ափսոսանք հայտնեց, որ  չնայած այս ամենին` կան ուժեր եւ գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը եւ անգամ քաղաքական շահարկումների դիմելով` խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: “ Սիրելիներս, ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները”,-նկատեց Շարմազանովը:

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ն արդեն հայտարարելու է մրցույթ, որպեսզի ԱԺ հայտարարության ժամը եւ կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակվի մրցույթը շահած Հ/Ը կողմից:

Եզրափակելով խոսքը, ԱԺ փոխնախագահը նշեց.”ՀՀԿ-ն վճռական է Հայաստանում բարեփոխումների կուրսը շարունակելու գործում, քանի որ բոլորիս համար կա Հայաստանի մեկ տեսլական` հզոր, ժողովրդավարական, զարգացած: Հանրապետականը հավատով գնում է դեպի բեկումնային բարեփոխումների, քանի որ դրան այլընտրանք չկա”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ