21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը այլեւս չի տալիս Տեր-Պետրոսյանին. 168 ժամ

“168 ժամ”-ի  տեղեկություններով՝ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ՀԱԿԿ-ն, լուրջ ֆինանսական խնդիրներ ունի եւ չի կարողանում ֆինանսավորել իր 40 մարզային կառույցները։

Պատճառը, ըստ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների, այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, “Բարգավաճ Հայաստանը” կորցնելով հետաքրքրությունը ՀԱԿԿ-ի նկատմամբ, դադարեցրել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

 ՀԱԿԿ-ում որոշել են փոխել ԲՀԿ-ի որոշումը՝ դրա համար օգտագործելով նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցը։ ՀԱԿԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ աշնանը ԱԺ ՀԱԿ խմբակցությունը կարող է նման հարց մտցնել խորհրդարանի օրակարգ։

Եթե իմպիչմենթի հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը դրվի քվեարկության, ԲՀԿ-ն կկանգնի ծանր ընտրության առաջ։ Կողմ քվեարկելու դեպքում ԲՀԿ-ականները լուրջ խնդիրներ կունենան իշխանությունների հետ, իսկ չքվեարկելը կնշանակի ԲՀԿ-ի ոչ իշխանական կուսակցության իմիջի ոչնչացում:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ