24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հարսանիքը վերածվել է ծեծկռտուքի` կերակուրի պատճառով

Բրիտանական հարսանիքի ժամանակ վիճել են հյուրերը, ինչի հետեւանքով նրանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում, մյուսը` բանտում: Ինչպես գրում է “The Daily Mail”-ը, հանդիսությունից հետո զանգվածային վեճ է սկսել մեկ կտոր հավի մսի պատճառով` ուտելիքի հյուրասիրության հերթում կանգնած ժամանակ:

Վեճն սկսվել է այն բանից հետո, երբ փեսացուի եղբայրը առանց հերթ կանգնելու մոտեցել է հյուրասիրությունների սեղանին` որդու համար մի կտոր հավի միս վերցնելու նպատակով: Այդ արարքը դուր չի եկել հարսանիքի մեկ այլ հյուրի` 53-ամյա Կուրտ Հյուզին, ով կոպտորեն է արձագանքել փեսացուի եղբոր արարքին:

Տղամարդիկ սկսել են վիճել, ավելի ուշ նրանց են միացել Հյուզի կին Հելենը եւ հարսնացուի քույր Կրիստեն Կոլմանը: Հյուզը հրել է եւ ծեծել հյուրերին, իսկ Կոլմանի քիթը նույնիսկ ջարդել է: Արդյունքում նրան հիվանդանոց է տեղափոխել հարսնացուն, որն էլ ոստիկանություն է կանչել: 

Հյուզին ձերբակալել են, իսկ հետո ազատ արձակել գրավի դիմաց: Նա նույնիսկ ներողություն չի խնդրել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ