12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հոգեկան խնդիրներով երիտասարդները զորակոչվում են բանա՞կ /վիդեո/

“Հայկական հոգեբուժական ասոցիացիայի” նախագահ Արմեն Սողոյանը հավաստում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բավականին լուրջ է վերաբերվում զորակոչիների հոգեկան առողջության զննությանը:

“Ցանկացած զորակոչիկ, որը զորակոչվում է, զինկոմիսարիատում անցնում է լուրջ հետազոտություն, նա անցնում է նաև պոլիկլինիկայի բոլոր կաբինետներով, ունեցած բոլոր եզրակացությունները հիմք են հանդիսանում մարդուն զորակոչելու կամ չզորակոչելու համար: Գործնականում նվազագույնի է հասցված, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը զորակոչվի բանակ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սողոյանը:

Սա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների մոտ երբեմն արձանագրված հոգեկան խանգարման դեպքերը դիտվել են հենց ծառայության ընթացքում, հոգեբանական սթրեսների կամ ուժեղ հարվածի արդյունքում: Արմեն Սողոյանը չի բացառում սակայն, որ լինում են դեպքեր, երբ արդեն իսկ հոգեկան շեղում ունեցող պատանին զորակոչվում է բանակ:

Բանակում  և առհասարակ՝ մի շարք գործոններ,  կարող են րոպեական հոգեկան խանգարման հիմք հանդիսանալ:

“Ցանկացած բռնություն ինքը անհետևանք չի անցնում: Ուղղակի մի մասի մոտ հետևանքները կարճատև են լինում…” : 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ