19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության համեմատության մասին պատմող գիրքը թարգմանվել է հայերեն. նոր փաստեր

Պատմաբան, գիտնական Յաիր Աուրոնի ‘’Անընդունելի անտարբերություն’’ գիրքը թարգմանվել է հայերեն: Այսօր գրքի հեղինակը հանդիպեց լրագրողների հետ: Նա պատմեց, որ գրքում ներկայացված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության համեմատությունը, նրանց միջև եղած կապը: Գրքում ներկայացված են նաև նոր փաստեր, ինչպես նաև պաևզ երևում է իսրայելական դիրքորոշումը հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Գիրքը գրված է եբրայերենով, ապա թարգմանվել է անգլերեն, իսկ հիմա էլ հայերեն: Գիտնականը նշեց, որ շատ կցանկանար, որ Իսրայելում էլ շատ լրագրողներ հետաքրքվեին այս գրքով, ինչպես Հայաստանում է:

Ասուլիսին ներկա Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն ասաց, որ գրքում ասված է, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է հրեական Հոլոքոստի նախերգանքը: Սրանով հեղինակը մեղադրում է իսրայելական իշխանություններին: ‘’Գիրքն իսկապես շատ հետաքիքիր է, և Հայոց ցեղասպանությունը մի քայլ մոտեցնում է դեպի միջազգային ճանաչման’’:

Նա նշեց, որ արդեն 8 տարի է, որ Եղեռնի  հարցը քննարկվում է Իսրայելի Քնեսեթում, և այս տարի ոչ ոք դեմ չքվեարկեց, որ հարցն ընդգրկվի օրակարգում:

Ասուլիսին ներկա էր նաև Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբան: Վերջինս շեշտեց, որ ինքն է առաջին անգամ Քնեսեթում բարձրացրել Հայոց ցեղասպանության հարցը:  Ըստ նրա` Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը` ելնելով տնտեսական շահերից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ