07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ կատարվեց նրանց հետ /վիդեո/

”2008 թվականին 21 տոկոս հավաքեց Լևոն Տեր-Պետրոսյանը, խորհրդարանական ընտրություններին նրա կուսակցությունը հավաքեց յոթ տոկոս, որը երեք անգամ քիչ է, իսկ նախագահական ընտրություններին նա չմասնակցեց, բնականաբար նրա իմիջի անկում է է եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմության լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանն ակտիվ գործունեություն չի ծավալում, արդյոք սպառել է իրեն որպես ընդդիմություն: ”Հիմա ես չեմ ասում, որ ոչինչ չի կարելի փոխել, հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրն է ցույց տալիս, թե ինչպես կարելի է վերադառնալ քաղաքականություն: Բայց այսօր ես չեմ տեսնում լուրջ աշխատանք այս քաղաքական ուժի կողմից”,-նշեց Իսկանդարյանը:

Նա նկատեց, որ հիմա, իհարկե, ամառ է և քաղաքական կյանքն էլ այդքան ակտիվ չէ: ”Միգուցե նրանք ենթադրում են ինչ-որ բան անել աշնանը, բայց գործիքավորում չկա”,-նշեց նա:

Իսկ արդյոք իրեն սպառել է ընդդիմության վերջին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ