Ինչ է կատարվում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ. Հայկական Ժամանակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սասուն Խաչատրյանի գործերն այնքան Էլ լավ չեն։ Թերթին հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բսւժնետիրական ընկրության զլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ-ինչ խնդիրներ են առաջացել։ Բանն այն է, որ նրա կարգավիճակը փոխվել է։ Սասուն Խաչատրյանը տնօրենից դսրձել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար : Նույն աղբյուրի փոխանցմամբ` նախարարությունն այժմ մրցույթ է հայտարարել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնի համար։
2017 թվականի հունվարի 10-ին գրել էինք, որ Սյունիքի նախկին մւսրզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր` Սասուն Խաչատրյանը նշանակվել է Երեւանի ՀէԿ-ի տնօրեն։ Այս տեղեկությունը հաստատել էին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով, որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին։ Նշենք, ա օրերս էլ կայքերից մեկը գրել էր, թե Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն արտագաղթել են Ռուսաստան։ Սուրիկ Խաչատրյանի հեռախոսը երեկ ամբողշ օրն անջատված էր։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: