25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզպետի բախտը չբերեց

Շիրակի մարզպետը դահուկներով ու պարանի ձգման մրցումներին: Տուֆաշխարհը գոհ ու շնորհակալ ճանապարհեց ձմեռը:

Նախօրեին Արթիկի քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպվեց Տուֆաշխարհի ձմեռ մարզամշակութային միջոցառումը, որին մասնկացում էին ոչ միայն Արթիկի, այլև տարածաշրջանի գյուղերն ու մարզկետրոն Գյումրին: Միջոցառումը անցկացվում էր Արթիկ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ՝ Արագածի ստորոտին:

Տուֆաշենի Ձմեռ մարզական միջոցառման մեկնարկն ու ջահը վառելու պատիվը տրվեց Հայաստանի կրկնակի չեմպիոն,Եվրոպայի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակակիր Կորյուն Աստոյանին:
Դահուկավազք, պարանի ձգում, բազկամարտ, շախմատ, նարդի և այլ մարզաձևերում մեկնարկեցին մրցումները: Իր ուժերը դահուկավազքի մեջ փորձեց չափել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ում բախտն այնքան էլ  չժպտաց:  Նշենք, որ մարզպետը ծնունդով Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղից է, ու ինչպես նշեց, նա դպրոցական տարիներին միշտ հնարավորություն ունեցել է դահուկավազքով զբաղվել:

Այն ժամանակ բոլոր դպրոցները, հատկապես գյուղականները, ունեցել են դահուկներ եւ աշակերտները կարողացել են օգտվել ու հմտանալ այս մարզաձևում: Բայց այժմ դպրոցները չունեն այս հնարավորությունները ու թեև տարածաշրջանում կան բարենպաստ պայմաններ, առատ ձյուն ու երկար վազքուղիներ, ոչ մեկն այստեղ չի զբաղվում դահուկավազքով:

Մարզպետը խոստացավ Արթիկին նվիրել 10 դահուկներ, Արթիկի քաղաքապետն էլ ևս 20 դահուկ գնելու ցանկություն հայտնեց: Իսկ Գյումրիի Ձմեռային ձևերի մարզադպրոցի տնօրենն էլ հավատացրեց, որ մարզիչ կտրամադրի ու շուտով Արթիկում կվերականգնվի այս սպարտաձևը:

Շիրակի մարզպետը միայն դահուկավազքում իր ուժերը չփորձեց, նա նաև պարանը ձգեց հատուկ հնարամտությամբ ու հաղթեց արթիկցիներին:  Մրցումների ավարտից հետո խարույկի շուրջ շուրջպար բռնեցին, իսկ վերջում լավագույն թիմերն ու տարբեր մարզաձևերի լավագույն երեք մասնակիցները պարգևատրվեցին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ