15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետին վերադարձրեք, բերման ենթարկեք. Նիկոլ Փաշինյան

“Վարչապետին վերադարձրեք, բերման ենթարկեք, որ մենք հարցեր տալու հնարավորություն ունենանք, սենց չի կարելի, պիտի աշխատենք”,-քիչ առաջ ԱԺ ամբիոնից  2011 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ դիմելով ԱԺ նախագահությանը, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ հարցի հիմնական զեկուցող` ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյանը օրվա առաջին կեսին ներկայացնելով կատարողականի մասին իր ելույթը, հեռացավ ԱԺ-ից, իսկ Նիկոլ Փաշինյանը հարց ուներ վարչապետին:՝

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց պատգամավորին հարցն ուղղել ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանին: “Իմ հարցը պարոն Ջանջուղազյանին չեմ ուղղի,  շատ բարձր որակավորում է պահանջում, էդպիսի  որակավորում ունի միայն վարչապետը, իմ հարցը հետաձգեք վերջում` մինչեւ պարզաբանենք”,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաձգեց Նիկոլ Փաշինյանի հարցը եւ ԱԺ քարտուղարությանը խնդրեց հարցի համար պատգամավորին հատկացված ժամանակից երկուս ու կես րոպեն փոխանցել Փաշինյանի հաշվին:

Մի փոքր անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածին, նշեց, որ բյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս կառավարությունը կարող է հանդես գալ մինչեւ 90  րոպե տեւողությամբ երեք զեկույցով, կառավարությունը որոշել է երկու զեկույցով հանդես գալ, որոնք ներկայացրել են վարչապետը եւ գլխավոր գանձապահը:

“Վարչապետը քաղաքական մասն է ներկայացնում, իհարկե, եթե Դուք ի սկզբանե բարձրացնեիք Ձեր հարցը,  ես խնդիր չեմ տեսնում,  որ Դուք վարչապետին հարցը տայիք եւ կարծում եմ, որ վարչապետն էլ  խնդիր չէր տեսնի, այստեղ իմպերատիվ չի ասում, որ հարցը միայն վարչապետին կարող եք տալ: Այստեղ կառավարությունը մեկ դեմքով է հանդես գալիս: Միգուցե նաեւ սա իմ բացթողումն է, որ ես ժամանակին ուշադիր չեմ եղել, հետագայում մենք կփորձենք հստակեցնել”,-պարզաբանեց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ կոռեկտ չի համարում հարցի համար վարչապետին կրկին ԱԺ հրավիրելը:

Արձագանքելով ԱԺ նախագահին` Նիկոլ Փաշինյանն ասաց.”Արձանագրենք  միայն, որ վարչապետը պետք է մնար եւ մեր հարցերին պատասխաներ, հիմա թե ում շնորհիվ, դա չգիտեմ”:

Դիտարկումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահանման արդյունաբերական քաղաքականության մասին իր հարցն ուղղեց Ատոմ Ջանջուղազյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ