18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արագաչափերը սերտիֆիկացված են. ոստիկանության մայոր

‘Երևանում և Հայաստանի մյուս վայրերում տեղադրված բոլոր արագաչափերը սերտիֆիկացված են Չափագիտության ազգային ինստիտուտում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի Տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության մայոր Արմեն Սարգսյանը` արձագանքելով ‘Աքիլլես’ կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե արագաչափերը սերտիֆիկացված չեն: Սարգսյանի հավաստմամբ` արագաչափերի սերտիֆիկացման կամ չափագրման հետ որևէ խնդիր չի կարող լինել:

Ինչպես նշեց ոստիկանության մայորը, դրանք պարբերաբար սերտիֆիկացվում են: Արագաչափերի սերտիֆիկացումը կատարում է սպասարկող կազմակերպությունը չափագրման ինստիտուտում: Իսկ ժամկետը մեկ տարի է: Արագաչափի արձանագրած առաջին տուգանքը նշանակվել է 2012թ-ի հունվարի 16-ին:

‘Ժամկետը անցած կամ բաղթողնված չէ: Ես առհասարակ չեմ կարողանում հասկանալ պարոն Հովհաննիսյանի ասածի տրամաբանությունը: ՃՈ-ն ընդհանրապես  սերտիրֆակացում չանցած որևէ սարք չի տեղադրում’,-եզրափակեց Արմեն Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ