22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես արագացնել մազերի աճը․ օգտակար խորհուրդներ

Եթե երազում եք երկար մազերի մասին, իսկ ձեր վարսերը «չեն շտապում» երկարել, ապա կարող եք հետեւել այս խորհուրդներին։

Հաճախ կտրել

Տարօրինակ կհնչի, բայց որպեսզի երկար մազեր ունենաք, պետք է հաճախակի կտրեք դրանք։ Մազ կտրելը ոչ թե ուղղակիորեն խթանում է մազերի աճը, այլ վերացնում է ճյուղավորված, վնասված հատվածները, որոնք էլ մեղավոր են մազերի կոտրվելու, անառողջ աճի համար։

Հաճախ սանրեք մազերը

Ամեն երեկոյան՝ քնելուց առաջ, սանրեք մազերը։ Սանրեք՝ արմատներից մինչեւ ծայրերը, այդպիսով մաշկի օգտակար, սնուցող տարրերը կտարածեք մազերով մեք։

Ներսից սկսեք

Որպեսզի վարսերը լավ աճեն, անհրաժեշտ է ճիշտ սնվել։ Մազերն էլ ձեզ հետ միասին կսնվեն ու վիտամիններով կհարստանան։ Սպիտակուց պարունակող մթերք օգտագործեք։

Մի չարաշահեք մազերի համար նյութերը

Մի չարաշահեք մազերի լաքերը, ոսկերը եւ այլն։

Ամեն օր լվանալ չի կարելի

Մազերը չի կարելի ամեն օր լվանալ, շաբաթական երկու անգամից հաճախ պետք է լվանալ մազերը։

Վիտամիններ խմեք

Վիտամինների պակասը եւս նպաստում է, որպեսզի մազերի աճը դանդաղի։ Ժամանակ առ ժամանակ մուլտիվիտամիններ ընդունեք։

Սառը ջրով ցողեք

Չափազանց տաք ջուրը վնաս է գլխի մաշկի եւ մազերի համար։ Լվանալուց հետո գոլից մի փոքր սառը ջրով ցողեք մազերը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ