28 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախում կոչ են անում ակտիվություն ցուցաբերել

Փետրվարի 20-ին ժամը 9.00-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի առաջին ճեպազրույցը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անունից Ս. Արզումանյանը  շնորհավորեց բոլորին Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:  ԼՂՀ ՀԿՀ նախագահի խոսքով՝ ժամը 9.00-ի տվյալներով ԼՂՀ  հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին ժամը 8:00-ին բացվել են հանրաքվեի բոլո 280 տեղամասերը և քվեարկությունն սկսված է: Ս. Արզումանյանը կոչ արեց հանրությանը՝ ակտիվություն ցուցաբերել և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ