13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դաշինքները կոռոզիայի են ենթարկվում.ՀՀԿ պատգամավոր /տեսանյութ/

«Եվ  հանրապետականի և մնացած քաղաքական ուժերի ցուցակները լինելու են այպիսին, ինչպիսին մեր հանրությունն է: Այնտեղ կլինեն և հեղինակություններ, և մանկավարժներ , և գործարարներ: Այսինքն ներկայացված կլինեն մարդիկ հանրության բոլոր շերտերից: Ինչքան էլ մենք ասենք, որ քաղաքական դեմքեր պետք է ներգրաված լինեն, այդպես չի կարող լինել: Քանի որ Ազգային ժողովը ստերիլ մարմին դառնալ չի կարող: Մարդիկ են ի վերջո ընտրում և ոչ բոլոր մարդիկ են քաղաքականացված»,-այսօր՝ փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Դավթյանը նկատեց, որ չի զարմանում այն փաստից, որ ձևավորվող դաշինքները կոռոզիայի են ենթարկվում:

«Քաղաքական ուժերը , կուսակցությունները իշխանության են գալիս որոշակի ազդեցություն ունենալու համար: Դրա համար առնվազն հարկավոր է խորհրդարանում տեղ ունենալ: Բոլորը ուզում են կոնկրետ ազդեցություն ունենալ և գոնե իշխանության վրա ազդեցության լծակներ»,-ընդգծեց Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ