“Զիլ” և “Գազել” մեքենաների բախման արդյունքում կա 3 զոհ և 11 վիրավոր

Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի ավտոմեքենաները:Սարսափելի ավտովթաիր հետևանքով կա 3 զոհ և 11 վիրավոր, արդեն հայտնի են տուժածների անունները:
Սպիտակ քաղաքի բ/կ են տեղափոխվել՝
1. Էստիբարյան Կիմա (ծնված 1979թ.), ով ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս է գրվել
2. Չոբանյան Գրիգոր (ծնված 1992թ.)
3. Մուրադյան Ջուլիետա (ծնված 1968թ.)
4. Մուրադյան Անահիտ (ծնված 2004թ.)
5. Աբգարյան Տիգրան (ծնված 1993թ.)
6. Վորջյան Ներսիկ Սերյոժայի (ծնված 1992թ.)
Ապարան քաղաքի բ/կ՝
1. Սարիբեկյան Անուշ (ծնված 1980թ.)
Ծաղկահովիտի բ/կ`
1. Զարգարյան Գուրգեն (ծնված 1995թ.), ով ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս է գրվել
Երևան քաղաքի Արմենիա բ/կ են տեղափոխվել՝
1. Աղունյան Թագուհի (ծնված 1977թ.)
2. Աղունյան Կարինե (ծնված 1969թ.)
3. Մուրադյան Նարեկ (ծնված 1999թ.)
4. Հարությունյան Նիկողոս (մոտ 35 տարեկան)
5. Թադևոսյան Հրաչ
Երևան քաղաքի Էրեբունի բ/կ՝
1. Պապիկյան Սվետլանա (ծնված 1961թ.)
Կա 3 զոհ՝
Սարդարյան Դավիթ (մոտ 30 տարեկան)
Պողոսյան Սեյրան Հովհաննեսի (ծնված 1952թ.)
Սիմոնյան Հայկանդուխտ (ծնված 1994թ.)