03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մահացած, 11 վիրավոր

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ում  բախվել են  “ԳԱԶել” մակնիշի 2586Լ պետհամարանիշի եւ “ԶԻԼ” մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը “Գազել” մակնիշի վարորդ` Պողոսյան Սեյրան, ծնված 1952թ. եւ 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված Զարդարյան Գուրգենը եւ 1980 թ. ծնված Սարիբեկյան Անուշիկը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:

Լուսանկարը shamsyan.com-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ