25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե Բելառուսը զենք է մատակարարում Ադրբեջանին, ո՞ր պայմանով է կանոնակարգվում»

Ազգային ժողովում քննարկվում է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ստորագրված «Զինվորական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը կանոնակարգում է ՀԱՊԿ երկրների զենքի միջև փոխադրումները:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե այս պայմանագրով ինչու չի կանոնակարգվում այն հարցը, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը կարող է զենք մատակարարել ոչ անդամ երկրին՝ օգտագործելով անդամ երկրներից մեկի տարածքը: «Օրինակ, եթե Բելառուսը զենք է մատակարարում Ադրբեջանին և օգտագործում է ՀԱՊԿ անդամ երկրների տարածքը, ո՞ր պայմանով նման խնդիրը պետք է կարգավորվեն»,-հարցրեց նա: Խ. Հարությունյանը հիշեցրեց, որ ժամանակին արձանագրությամբ վավերացվեց, որ եթե փորձում են տեղադրել ռազմական ենթակառուցվածքներ, ապա պետք է այդ խնդիրը համաձայն են անդամ պետությունների հետ: «Հիմա ինչո՞ւ ռազմական մատարակարումները որոնք ևս սպառնալիք կարող են դառնալ, չփորձել կանոնակարգել»,-ասաց նա:

Արա Նազարյանը համաձայնեց՝ միանաշանակ ճիշտ է և բխում է համաձայնագրից: «Միանշանակ, անհրաժեշտություն կա հարցին անդրադառնալ, որովհետև հանդես են գալիս, երկկողմ պայմանագրերով են աշխատում, բայց հարցը քաղաքական լուրջ երանգ ունի, և, կարծում եմ, այս ուղղությամբ կարելի է որոշակի հարց բարցրացնել քննարկել, որովհետև դա կոնկրետ մեր երկրի համար զգայուն հարց է և կարող է ոչ թե մեկ երկրի, այլ մի քանի երկների կողմից էլ լինել, ինչը ցանկալի չէ»,-ասաց նա և նշեց, որ հարցը պետք է քննարկել, բայց բարձր մակարդակով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ