Կառավարության շենքի դիմաց շորեր եմ գցել պառկել եմ … Վլադիմիր Գասպարյանն ա էկել … /վիդեո/
“Զինվոր” համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը /Մարոզ/ գտնում է, որ մեր բանակում դեռևս շատ և շատ բացթողումներ կան:
Henaran.am-ի հարցին , թե ինչ է անում անձամբ Մարգարիտա Խաչատրյանը այդ բացթողումները շտկելու ուղղությամբ և ինչն է պատճառը, որ նա այլևս չի կանգնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի կողքին, Մարգարիտա Խաչատրյանը պատասխանեց.
“Որպես սևազգեստ, որդեկորույս մայր ինձ համար շատ ծանրա տեսնել մեր մայրերին, որ կանգնած են կառավարության շենքի դեմը երկար ժամանակ և ոչ մի արձագանք չեն ստանում իրենց քրեական գործի հետ կապված: Ցավոք ես էլ ունեմ այդ խնդիրը, որ իմ տղայի քրեական գործը մինչև հիմա բացահայտված չի, ես այդ փուլերն անցել եմ….”
Մարգարիտա Խաչատրյանը հիշեցրեց, տարիներ շարունակ կանգնել է և նախագահականի դիմաց, և կառավարության շենքի մոտ. ”Եթե մեկին թվումա, որ սրա նրա դեմը կտրելով` հարցին լուծում կտրվի, ապա սխալվում են:
Կառավարության շենքի դիմաց շորեր եմ գցել պառկել եմ օրերով, հացադուլ եմ արել, հետո Վլադիմիր Գասպարյանն էկել ա, հորդորել, որ սրանով հետ չես բերի տղայիդ, հետո ընկել եմ հիվանդանոց՝ դարձել եմ 2-րդ կարգի հաշմանդամ …
Սկզբում որ տղայիս բերեցին գրեցին մալարիայի դեղի թունավորում, հետո պարզվեց, որ հրազենային վնասվածք կա”,-որդու մահվան հանգամանքները վերհիշեց տիկին Մարգարիտան: Հիշեց, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը իրեն խոստացել էր` ամեն բան պարզել արտաշիրիմում անելուց հետո, սակայն ստիպված հրաժարվեց արտաշիրիմումից:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: