24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՄ, թե Մաքսային միություն

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ   արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի  Եվրախորհրդում ունեցած ելույթին, որտեղ նախարարը չի խոսել ԼՂ հարցի մասին: Դա սխալ է դիտարկվել Հայաստանում և արտգործնախարարի վերադարձից անմիջապես հետո նրան հարց է տրվել, ինչու եվրոպական բարձր ամբիոնից չի ներկայացվել մեզ համար շատ կարևոր հարցը:

Արտակ Դավթյանի հավաստմամբ` Էդվարդ Նալբանդյանը տվել է սպառիչ և տրամաբանական պատասխան, որտեղ նշել է, որ Եվրախորհուրդը այն կառույցը չէ, որտեղ կարելի է այդ թեմաներով խոսել:

Արտակ Դավթյանը նշեց, որ մարդասպանին հերոսացնող Ադրբեջանի հետ բնականաբար դժվար է լեզու գտնել, սակայն մեր պաշտոնական այրերը “հետևողական փորձում են այդ հարցի լուծումը գտնել.” Քաղաքականությունը և դիվանագիտությունը հենց նրա համար է , որ այս հարցերին լուծում տրվի”:

Արտակ Դավթյանի դիտարկմամբ` հարկավոր է օր առաջ միանալ Մաքսային միությանը հետո արդեն փորձել առաջնորդվել “և-և”-ի քաղաքականությամբ:

“Հայասատանի հանարապետությունը հրաշալի հարաբերություն ունենալով Եվրոմիության հետ` կարող է խորացնել իր հարաբերությունները նաև իր ռազամավարական  դաշնակցի՝ Ռուսաստանի  հետ”, – համոզված է “Հանրապետական” պատգամավորը:

Ազատ դեմոկրատների ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը բողոքեց՝  նշելով, որ Հայաստանում հնարավոր չէ խոսել ազգայանական օրակարգի հետ:

Անուշ Սեդրակյանը “և_և” ի քաղաքականությունը հնարավոր համարեց միայն այն դեպքում, եթե աշխարհների միասնություն կա, բայց “միջազգային շերտավորումը և միջազգային օրակարգը ակնհայտ ցույց է տալիս, որ այդ երկու աշխարհները բաժանված են` ա` արժեհամակարգով, բ` բաժանված են տնտեսության ձևերով, գ` նրանով, թե մի երկիրը տեխնոլոգիաների առաջատար է, մյուսը դոնոր առաջատար է”:

Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ` Եվրասիական միությունը դոնոր առաջատարն է և եթե մենք միանանք նրան, կդառնանք դոնորի դոնոր:

Այս տեսակետը սակայն չի կիսում Արտակ Դավթյանը.”Ձեր ասածը ոչ թե հակադրությունների մեջ պիտի տեսնենք, այլ մի ամբողջ միասնականության: Պատկերացրեք, տեխնոլոգիաներ, որոնք չունեն ռեսուրսային ապահովվածություն:Այս դեպքում տեխնոլոգիաները չեն գործի”,- հակադարձեց Դավթյանը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ