25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատմական այս նամակում խոսվում է Քրիստոսի մասին

Վատիկանի առաքելական գրադարանում ձեռագիր է հայտնաբերվել, որը պատմական մեծ արժեք ունի։ Դա նամակ է, որը Պուբլի Լենտուլը, ով ղեկավարում էր Հրեաստանը նախքան Պոնտացի Պիղատոսը, գրել է Հռոմի տիրակալ Կայսերը։

Նամակում խոսվում է Հիսուս Քրիստոսի մասին։ Նամակը լատիներեն է եւ գրվել է այն տարիներին, երբ Հիսուսը նոր սովորեցնում էր ժողովրդին։ Ահա նամակի բովանդակությունը։

«Հրեաստանի ղեկավար Պուբլի Լենտուլից Հռոմի Կայսերը։ Ես լսել եմ, ով Կեսար, որ դու ցանկանում ես իմանալ բարեգործ տղամարդու մասին, ում անվանում են Հիսուս Քրիստոս եւ ում ժողովուրդն ընդունում է առաքյալի պես, Աստծո պես եւ ում մասին ասում են, որ նա Աստծո որդին է, երկրի ու երկնքի Ստեղծողի որդին։

Իրական է, Կայսր, ամեն օր լսում եմ այդ մարդու մասին հրաշք բաներ։ Կարճ ասած, նա հրամայում է մահացածից վեր կենալ ու բուժում է հիվանդներին։ Նա միջահասակ է, բարի, բարեհոգի, ինչը արտացոլվում է նրա դեմքին, քանի որ նրան տեսնելիս անգամ առանց ցանկանալու զգում ես, որ Նրան պետք է սիրել ու հարգել։

Նրա մազերը մինչեւ ուսերն են, բաց շագանակագույն։ Ճակատը հարթ է, առանց կնճիռների ու մաքուր։ Նրա մորուքը մազերի գույնի է, ոչ երկար։ Հայացքը խիստ է եւ արեւի շողի ուժ ունի, որ ոք ուժ չունի ուշադիր դրանց մեջ նայել։

Երբ նա նախատում է, նա վախ է առաջացնում, բայց նախատելուց հետո նա ինքն էլ լաց է լինում։ Նա խիստ է, բայց եւ շատ բարի։ Ասում են, նրան երբեք ծիծաղելիս չեն տեսել, իսկ մի քանի անգամ լաց լինելիս են տեսել։

Նրա ձեռքերը գեղեցիկ են, նրա խոսքը հաճելի ու գրավիչ է։ Նրան միշտ չէ, որ մարդկանց մեջ են տեսնում, բայց երբ հայտնվում է, նրանց մեջ խոնարհ է։ Նրա կեցվածքը վայելուչ է, նա գեղեցիկ է։ Նրա մայրը այս տարածքում երբեւէ եղած ամենագեղեցիկ կինն է։ Եթե դու ցանկանում ես տեսնել նրան, ով Կեսար, ինչպես մի անգամ գրել ես ինձ, ապա տեղեկացրու ինձ այլ մասին, ես նրան քեզ մոտ կուղարկեմ։

Չնայած նա երբեք չի պարապել, նա ամբողջական գիտելիքներ ունի։ Նա քայլում է ոտաբոբիկ, գլուխը չի ծածկում։ Շատերն են քմծիծաղում, երբ նրան հեռվից տեսնում են։ Բայց հենց նա մոտենում է, նրան դողում են նրա առաջ եւ միաժամանակ հիանում են նրանով։

Ասում են, երբեք դեռեւս նման մարդու չեն տեսել։ Հրեաները պնդում են, որ դեռ այնպիսի ուսումնասիրություն չեն ունեցել, ինչպիսին նրա ուսուցումն է։ Նրանցից շատերն ասում են՝ նա Աստված է, մյուսներն ասում են, որ նա քո թշնամին է, ով Կայսր։ Ասում են նաեւ, որ նա երբեք անհանգստություն ու խռովություն չի առաձացրել, միշտ փորձել է բոլորին հանգստացնել։

Ամեն դեպքում, Կայսր, ես պատրաստ եմ կատարել քո յուրաքանչյուր հրամանը, որ տալիս ես՝ նրա հետ կապված»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ