26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքացին այլևս ստիպված չի լինի գնալ Ազգային արխիվ` տեղեկանք ստանալու

Ըստ արխիվային նոր համակարգի` քաղաքացին այլևս ստիպված չի լինի գնալ Ազգային արխիվ, որ տեղեկանք ստանան իր մասին` թոշակ ստանալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Նա  միանգամից դիմելու է թոշակային ծառայություն և ծառայությունը էլեկտրոնային ձևով դիմելու է արխիվ և էլեկտրոնային տարբերակով էլ ստանա պատասխան»,-հայտնեց նա:

Ամատունի Վիրաբյանը խոսեց նաև Ազգային արխիվի 2017 թվականի ծրագրերից` թվայնացում, հրատարակչական ծավալուն գործունեություն, մի շարք կարևոր փաստաթղթերի հրատարակում: Ըստ նրա, իրենց համար հիմնական թիրախը մարդն է:

«Հիմնական նպատակն այնպես անենք, որ մարդիկ արխիվից օգտվելիս տեսնեն, որ սպասարկումը բարձր մակարդակի է և ժամանակին: Հիմնական փաստաթղթերը թվայնացրել, ստեղծել ենք էլեկտրոնային շտեմարան»,-ասաց նա և նշեց, բայց ընդհանուր 0,1%-ը հազիվ են տաս տարում թվայնացվել, որը ահռելի արխիվի քանակից միլիոնից ավելին է: «Բայց նրանք են թվայնացվել, որոնց պահանջարկն ավելի է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ