27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա ծոմը կամ պահքը ամենահզորն է

Սիրելինե’ր, մեծամիտ չլինենք, որպեսզի Աստծո տաճարը չթողնենք` մոլորության դռների առջև թրև գալով: Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծննդյան օրը փոխելով կարևոր մի սրբազան ընթացականից ինքնազրկվեց: Արդ, երբ մենք ըստ առաքելական հրահանգի Սուրբ Ծնունդը տոնում ենք հունվար ամսվա վեցերորդ օրը, ապա գիտակից ճշմարտությունների ամբողջ մի ոսկե շղթա է բացվում մեզ համար:

– առաջին Ադամը ստեղծվեց արարչագործության վեցերորդ օրը

Երկրորդ, Կատարյալ Ադամը` Քրիստոս ծնվեց Հունվար ամսվա վեցերորդ օրը` այդպես հունվարի մեկից վեցը խորհրդանիշը դարձնելով արարչագործության վեց հազար տարիների: Քանի որ ինչպես Գրվածքն է հուշել ԱՍՏԾՈ ՄԵԿ ՕՐԸ ՄԵՐ ՀԱԶԱՐ ՏԱՐԻՆԵՐՆ ԵՆ:

Արդ, Սուրբ Ծնունդից առաջ առաքելական եկեղեցու մեկշաբաթյա ծոմը կամ պահքը` ողջ մարդկության մեջ և տիեզերքում` ամենահզորն է իր գիտակցական և նպատակային նշանակությամբ, քանի որ` մենք ծոմ, պահք և աղոթքով խոնարհվում ենք որպես մեղանչած ադամականներ, որպեսզի երկրորդ` Անարատ Ադամի` Քրիստոսի Լույսը ծագի մեր սրտերում, թե արդեն ծագել է` առավելանա:

Իսկ թե ինչու է Հունվարի մեկը նախախնամական խանդավառությամբ տոնվում մեզանում, ապա այդ ևս լուսավոր իր հիմքերն ունի. մենք ենթագիտակցորեն գիտենք ու տոնակատարում ենք Բանավոր Լույսի Տոնը, երբ ԱՍՏԾՈ ՀՈԳԻՆ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՋՐԵՐԻ ՎՐԱ և Աստված ասաց. “ԹՈՂ ԼԻՆԻ ԼՈՒՅՍ. ԵՎ ԼՈՒՅՍՆ ԵՂԱՎ”: Հունվարի մեկը այդ օրն է խորհրդանշում:

Եվ այս Լույսը Բանավոր Լույսն էր` Երկնային Քրիստոսը, որի միջոցով էլ` ԾՆՈՒՆԴՆԵՐ ՏՎՈՂ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ` ողջ արարչագործությունը իրականացավ: Իսկ մարմնավոր լույսը` արեգակը ստեղծվեց արարչագործության ՉՈՐՐՈՐԴ ՕՐԸ ՄԻԱՅՆ:

Անխարդախ- լուսավոր շավիղ է, ոսկյա շավիղ առաքելական արմատականը: Որքան այդ շավիղով գնանք` այդքան պիտի ազատվենք մեր մոլորություններից:
Աստված լսողներիս օրհնանքո’վ առաջնորդի` թողություն տալով մեր և ձեր մեղքերին, որպեսզի ժամանակին ազատվենք մեր անիմաստ հպարտություններից և դառնանք ճշմարիտ խոնարհներ, որդիներ Բանական Լույսի և Սրբության Հոգու` բոլոր արարածների Հայր Աստծով:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ