27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Թող 2018-ը հաղթանակների տարի լինի»

«Մենք հնարավորություն ունենք Ամանորն արտերկրում նշելու համար, բայց սիրում  եմ այդ տոնը նշել հայրենիքում՝ ընտանիքիս, ծնողներիս հետ միասին: Այս տարի, հնարավոր է՝ Ամանորին սահման գնամ՝ այդ գեղեցիկ տոնը զինվորների հետ միասին նշելու: Տեսնենք, եթե խումբը հավաքվեց, միասին կուղևորվենք դեպի սահման: Եթե այս նախաձեռնությունն էլ  չստացվի, այդ տոնը կնշենք սկզբում ծնողներիս տանը, այնուհետև իմ տուն կգնանք՝ տոնը շարունակելու», –Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Վերջինս նշեց՝ սովորաբար Ամանորին ընդառաջ՝ օգնում է կնոջը՝ տանը տոնական տեսք հաղորդելու համար:

«Ես երկու դուստր ունեմ: Իրենց համար տոնածառ եմ դնում, զարդարում: Երեխաների հետ տոնական բարձր տրամադրությամբ վիճում ենք, որոշում՝ որ խաղալիքը որտեղ պիտի կախենք: Տարվա ընթացքում աղջիկներիս միշտ ասում եմ՝ լավ սովորեք, որ Ձմեռ պապը   ձեզ համար լավ նվերներ բերի: Տարեվերջին նրանք շատ են ուրախանում, որ լավ են սովորել և որ Ձմեռ պապն իրենց  համար բերել է ամենացանկալի նվերները: Ես էլ եմ շատ ուրախանում, որ կարողանում եմ իմ բալիկներին այդ ուրախ պպահերը պարգևել», – նշեց Հայկ Ղուկասյանը:

Հայկ Ղուկասյանն, իհարկե, հարցազրույցի վերջում իր բարեմաղթանը հղեց ամբողջ հայությանը:

«2018 թվականը թող մեր ազգի համար  խաղաղության տարի լինի: Ես չեմ մտածում միայն իմ և իմ ընտանիքի մասին: Ես հայ եմ, ՀՀ քաղաքացի, ուստի  առտաջինը մտածում եմ իմ երկրի, իմ ազգի մասին: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր զինվոր առողջ, առանց մատը փուշ մտնելու վերադառնա իր օջախ: Թող բոլոր ընտանիքներում մանկան ճիչ հնչի, խինդ ու ծիծաղ լինի: Թող 2018-ը ամրապնդման ու հաղթանակների տարի լինի և, առհասարակ, նվաճումների տարի լինի բոլոր ոլորտներում», – եզրափակեց Հայկ Ղուկասյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ