05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Որդիներով, թոռներով, համեստությամբ…ինչպիսին է Ամանորը Գ. Սահակյանի ընտանիքում

Ազգային  ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի ընտանիքը բոլոր տարիներին Ամանորը նշել է Հայաստանում, և այս տարին էլ բացառություն չի լինելու: «Չի եղել երբևէ մի միջոցառում, որ ամբողջ ընտանիքով չլինենք, ես, եղբայրս՝ մեր ընտանիքներով ու մեր ծնողները»,-Henaran.am-ին պատմեց նրա որդին՝ Արման Սահակյանը, ով Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետն է:

Պարզվում է ՝ճոխ,  ծանր  սեղաններ չեն լինում նրանց տներում Ամանորին, ամեն ինչ համեստ է լինում: «Հայրս ապրում է Աջափնյակ վարչական շրջանի բազմաբանակարան շենքում, և այն տեղեկությունները, որ հայտնվեցին մամուլում, բնականաբար գիտեք, որ իրականությանը չեն համապատասխանում»,-նկատեց Ա. Սահակյանը՝ հիշեցնելով այն հրապարակումները, թե Գալուստ Սահակյանն առանձնատանն է բնակվում:31

Հենց այդ բնակարանում էլ Ամանոր նշելիս բարձրացնում են երկրի խաղաղության համար կենացը, որն առաջինն է լինում: Նաև մաղթում են, որ տարին հաջողակ լինի: «Բոլորս էլ այսօր աշխատում ենք մեր պետության զարգացման համար, լինելով գործադիրում փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր տնտեսությունը զարգանա»: Իսկ արդեն նախատոնական օրերի պատրաստություններից պատմելով՝ Արման Սահակյանն ասաց.

«Մեր տանը տոնածառի զարդարելը արարողություն է, ես, կինս, 2 դուստրերս ու որդիս միասին ենք զարդարում: Դա պարտադիր ավանդույթ է մեզ համար»: Արման Սահակյանը որդին նամակ է գրում Ձմեռ պապին, իսկ հայրն էլ ամեն ինչ անում է, որ այդ տարիքում հեքիաթը երեխայի մեջ մնա:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ