08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սովորույթներ՝ կապված Սուրբ ծնունդի հետ

Դեռեւս հնուց տարբեր ազգերի մոտ տարբեր ավանդույթներ ու սովորույթներ են ձեւավորվել՝ կապված Սուրբ ծնունդի հետ։

Համաձայն այդ սովորույթներից մեկի՝ եթե Սուրբ ծննդյան գիշերը երկինքն աստղաշատ է, իսկ եղանակը՝ պարզ, ապա տարին առատ ու բերքառատ կլինի։

Միեւնույն սովորույթների համաձայն՝ ահա թե հնում ինչ չէր կարելի անել Սուրբ ծննդյան գիշերը։

Կարել, ասեղնագործել, կոճակ կարել, հակառակ դեպքում հարազատներից մեկը կկորցներ տեսողությունը։

Կենցաղային աշխատանքով զբաղվել՝ մաքրել, լվանալ, ավլել, հակառակ դեպքում հարազատներից մեկի հետ դժբախտություն կպատահեր։

Ինչ-որ իր կորցնել՝ տարին վնասակար կլիներ։

Հայելին գցել, դժբախտություն կլիներ։

Օտար կանայք չպետք է առաջինը տուն մտնեին՝ անհաջող տարի կլիներ։

Բոլոր այս սովորույթները, սակայն, պարզապես սնահավատություն են եւ իրականում քրիստոնեության հետ որեւէ կապ չունեն։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ