15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային հանրության թողտվությունը կարող է խրախուսել Ադրբեջանին` էլ ավելի հեռուն գնալ. շվեյցարացի պատգամավորը` Սաֆարովի արտահանձնման մասին

“Այս գործում Հունգարիայի դիրքորոշում  անընդունելի է,  իսկ Բաքվի դիրքորոշումը նողկալի է”,- այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության  համանախագահ Ուելի Լոյենբերգերը` անդրադառնալով  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործարքին, որին հաջորդեց Ադրբեջանում նրան հերոսի կոչում շնորհելը:

“Մենք դիմել ենք մեր կառավարությանը եւ մասնակցել այն բողոքի ցույցին,  որ կազմակերպվել էր շվեյցարահայ համայնքի կողմից: Մենք բողոքի նոտա ենք հղել Շվեյցարիայում Հունգարիայի դեսպանությանը”,-նշել է նա:

Ուելի Լոյենբերգերը  նշել է, որ միջազգային հանրությունը շատ ավելին հստակ դիրքորոշում պետք է որդեգրի այս հարցում: “Այդպիսի դիրքորոշում կարող են ընդունել կառավարությունները միայն իրենց ժողովուրդների եւ խորհրդարանների ճնշման ներքո: Դա շատ մեծ նշանակություն ունի խաղաղության համար, որովհետեւ եթե հանդուրժվեն նման բաները, դա կարող է խրախուսել Ադրբեջանի նման երկրին,  որ նա շատ ավելի հեռուն  գնա` հենվելով միջազգային հանրության թողտվության վրա եւ իրեն ավելի ուժեղ զգա իր նավթի եւ գազի միջոցով”,-ընդգծել է շվեյցարացի պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ