Գուրգեն Մարգարյանի եղբոր գործը կփակվի՞. Չորրորդ ինքնիշխանություն
Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, մեկ տարի է, ինչ նստած է բանտում: Վահրամը մեղադրվում է այն բանի համար, որ “գործով չպարզված ժամանակ եւ հանգամանքներում ապօրինաբար ձեռք է բերել եւ իր բնակության վայրում` Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/4 շենքի թիվ 21 բնակարանում պահել է ռազմամթերք հանդիսացող “Ֆ-1” տեսակի նռնակ եւ “Ջ-1” տեսակի ինքնաշեն նռնակի պայթուցիչ, նաեւ, Բորիս Հակոբյանի օժանդակությամբ եւ նրա տրամադրած հրազենի եւ ռազմամթերքի զործադրմամբ, 2011 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երեւանի Զաքյան փողոցում Խաչիկ Գալոյանին ապօրինաբար դիտավորությամբ զրկել է կյանքից”:
Գործով միակ վկա Աշոտ Ֆրանգուլյանը պնդում է, որ սպանության մեջ մեղավոր է Վահրամ Մարգարյանը: Վահրամ Մարգարյանը չի ընդունում մեղադրանքր, իսկ Բորիս Հակոբյան անուն-ագզանունով քաղաքացին պնդում է, որ սպանությունը կատարել է մենակ: Նույնիսկ մեղադրող կողմի վկաները իրենց ցուցմունքներում նշել են, որ Ֆրանզուլյանին դեպքի վայրում չեն տեսել:
Թերթը հիշեցնում է, որ Ֆրանգուլյանն այն նույն Ֆրանգուլյանն է, որի կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորվել էր “Հայկական ժամանակի” խմբագիր Հայկ Գեւորգյանը, իբր Ֆրանզուլյանին վրաերթի ենթարկելու մեղադրանքով:
Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը” եւ ավելացնում, որ Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագորեն փակել այս հարցը եւ ազատ արձակել Վահրամ Մարգարյանին: Այս որոշմանը նա հանգել է վերջին իրադարձություններից հետո, երբ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում մեծ պատվի արժանացրին: Ըստ թերթի, Վահրամ Մարգարյանին ազատություն շնորհելու գործում լոբբինգ են իրականացրել որոշ կարկառուն ՀՀԿ-ականներ: