27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Նոր ժամանակների մարտահրավերներն առաջադրում են նաեւ նոր մոտեցումներ ճարտարապետության մեջ.Տարոն Մարգարյան

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երեւանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված ասոցիացիան նախկին սոց երկրների ճարտարապետների միջեւ առկա կապերի պահպանման առումով իսկապես անհրաժեշտություն էր եւ անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա:

“Հաշվի առնելով, որ նոր ժամանակների մարտահրավերներն առաջադրում են նաեւ նոր մոտեցումներ ճարտարապետության ասպարեզում, վստահ եմ մեր երկրների ընդհանուր անցյալը եւս մեկ կարեւոր խթան կարող է հանդիսանալ, որպեսզի համատեղ ուժերով փորձենք մեր երկրների քաղաքաշինական ծրագրերում կիրառել միջազգային լավագույն փորձը` այն համադրելով առկա ճարտարապետական դիմագծի հետ:

Ու քանի որ այս տեսանկյունից մեր բոլորի քաղաքաշինական խնդիրները գրեթե նույնական են, կարծում եմ սերտ փոխգործակցությունը կարող է բավականին լավ արդյունքներ բերել”,- նշել է Տարոն Մարգարյանն ու օգտվելով առիթից շնորհավորել ներկաներին ասոցիացիայի ձեւավորման 20-ամյակի ու ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ:

Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին ջերմ ընդունելության եւ շնորհավորանքի համար, Ռուսաստանի Դաշնության ճարտարապետների միության նախագահ Անդրեյ Բոկովը նշել է, որ կիսում է Տարոն Մարգարյանի կարծիքն ու իր գործընկերների անունից նաեւ վստահեցրել է, որ կարվի հնարավորը, որպեսզի փոխգործակցությունը դառնա առավել առարկայական ու շոշափելի:

“Մենք իրոք շատ անելիքներ ունենք միջազգային արդյունավետ մոտեցումները քաղաքաշինական մեր ծրագրերում ներդնելու առումով եւ Դուք, պարոն քաղաքապետ, ճիշտ եք, որ սերտ փոխգործակցության արդյունքում մենք շատ ավելի հեշտ կկարողանանք հասնել դրան: Ընդ որում, երբ այդ կերպ է մտածում նաեւ իրապես ճարտարապետական դեմք ունեցող քաղաքի` Երեւանի քաղաքապետը, դա ոչ միայն հաճելի է, այլ նաեւ պարտավորեցնող”,- նշել է Անդրեյ Բոկովը:

Հանդիպման վերջում, օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին` ռոտացիոն կարգով Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով նրան արդյունավետ եւ բեղմնավոր աշխատանք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ